ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայում ազատագրվել է

Nov 09, 2017 Comments Off on ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայում ազատագրվել է

Սիրիական բանակն ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը համարվող Աբու Քամալ քաղաքը: Այս մասին հայտնում է  Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:

Հայտնի է, որ գրոհն իրականացնելու հարցում սիրիական բանակին աջակցել է նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժման անդամները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: