Դասադուլը մեր վրա չի ազդել. Շարմազանով

Nov 09, 2017 Comments Off on Դասադուլը մեր վրա չի ազդել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ,անդրադառնալով այս օրերին ուսանողների դասադուլներին, որոնք տարկետման իրավունքի համար են իրականացվում, Շարմազանովը նշել է , որ դասադուլ անելը նրանց իրավունքն է: Ինքը իր ուսանող ժամանակ նույնպես դասադուլ է կազմակերպել գործող իշխանության դեմ` 1996թ-ին, ավելին` երկու օր հացադուլի են դիմել: Սակայն, Շարմազանովի խոսքով, այն ժամանակ իրավիճակն այլ էր: Բայց այսօր իրավիճակը տարբերվում է, քանի որ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել բողոքող ուսանողների հետ և լսել նրանց:

«Այն ժամանակ, երբ հացադուլի էինք նստել նախագահականի դիմաց, ոչ ոք իշխանությունից չմոտեցավ մեզ ու չհարցրեց, թե ինչ բողոք ունենք: Ափսոսանքով պետք է նշեմ, որ դասադուլ անող ուսանողներից ոչ ոք չգնաց պաշտպանոթյան նախարարի հետ հանդիպմանը, որովհետև դեբատներից լավ ձևաչափ չկա: Միգուցե նրանց հետաքրքրում է ոչ թե արդյունքը, այլ` գործընթացը»,- ասել է Շարմազանովը:

Այսօր, ըստ Շարմազանովի, Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ։ «Բայց ափսոսանքով ասեմ, որ չհամաձայնվեցին ուսանողները։ Միգուցե, նրանց հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ գործընթացը»,- նշել է նա։

Ըստ հանրապետականի, դասադուլն իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել։ «Այս օրենքն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից։ Չի կարելի պրիմիտիվացնել եւ ասել, թե միայն տարկետման հարցն է։ Այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան։  Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը»,- ասել է Շարմազանովը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: