1 մլրդ դրամից ավել գումար՝ ՊԵԿ-ին

Nov 09, 2017 Comments Off on 1 մլրդ դրամից ավել գումար՝ ՊԵԿ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի 1 մլրդ 665 մլն 144 հազար 300 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարից 389 մլն 203 հազար 500 դրամը կուղղվի աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների, իսկ 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամը` պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար: Այսինքն՝ ՊԵԿ-ը մտադիր է հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին պարգեւատրել: Ըստ ՊԵԿ-ի` այն կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: