Աբովյան փողոցում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը. վերջինը բախվել է նաև փողոցային լուսարձակին և տապալել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 09, 2017 Comments Off on Աբովյան փողոցում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը. վերջինը բախվել է նաև փողոցային լուսարձակին և տապալել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են 35-ամյա Արթուր Կիրակոսյանի վարած Jeep մակնիշի 34 AT 835 համարանիշի և 25-ամյա Տիգրան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 04 QQ 005 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փողոցային լուսարձակին և տապալել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնկան տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վրեժ Ջուլհակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: