35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Մաշտոցի պողոտայի թունելի բետոնե արգելապատնեշին. 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Nov 09, 2017 Comments Off on 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Մաշտոցի պողոտայի թունելի բետոնե արգելապատնեշին. 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 06:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 35-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 18 NA 888 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թունելի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանը ուղևորներ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 24-ամյա Դավիթ Սարգսյանն ու 20-ամյա Արթուր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանն ու ուղևոր Դ. Սարգսյանը եղբայրներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: