Արդյոք արքայազնը սպանվել է. ինչ են հայտնում Սաուդյան Արաբիայի իշխանությունները

Nov 08, 2017 Comments Off on Արդյոք արքայազնը սպանվել է. ինչ են հայտնում Սաուդյան Արաբիայի իշխանությունները

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի՝ ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ սպանվելու մասին լուրը: Հայտնում է newsru.co.il-ը:

Իշխանությունների հաղորդմամբ՝ 44-ամյա արքայազն աբդուլ Ազիզ բին Ֆահդը ողջ և առողջ է, փոխանցում է Газета.ру-ն:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել էր 4 գործող նախարար և 11 արքայազն: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Սաուդյան բլոգերները պնդում էին, որ արքայազն աբդուլ Ազիզ բին Ֆահդը մահացել է վերքերից, որոնք ստացել է կիրակի` ձերբակալության ժամանակ: Վարկածներից մեկի համաձայն` նա վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, երբ փորձել է դիմադրություն ցույց տալ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: