«Կառավարության 5 հարվածները»

Nov 08, 2017 Comments Off on «Կառավարության 5 հարվածները»

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ Հարկային նոր օրենսգիրքը հունվարից նոր խնդիրներ կստեղծի հանրության համար, իսկ կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի լավ բան չի եղել, այլ մեն ինչ ավելի վատն է դեպի գնացել:

«Բոլոր դեպքերում ինչ-որ հավատ կար մարդկանց մեջ, բայց երբ նայում եք իրենց վերջին ուսումնասիրությունները՝ սոցիոլոգիական հարցումները, դուք այդ միտումը կզգաք, որ հուլիսից սեպտեմբեր միանգամից անկում է ապրել կառավարության նկատմամբ վերաբերմունքը: Սա ամենավատ բանն էր, որ հավատ է կորում, որ մարդիկ ինչ-որ գործի մեջ են մտնում, հավատում են, որ ինչ-որ փոփոխություն է լինելու: Բայց մի առաջին հարված՝ ՀՀԿ, երկրորդ հարված՝ ընտրությունների կեղծիք, երրորդ հարված՝ այս ներդրումների հետ կապված տխուր պատմությունը, որ չեղած ներդրումները փորձեցին ներդրումներ ներկայացնել, չորրորդ հարված՝ աշխատավարձ, թոշակ չի բարձրանում, հինգերորդ հարված՝ այս կրճատումները, որոնք հիմնավորված չեն»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: