Նախարարը‚ ում մեղարդել էին սեռական ոտնձգությունների մեջ‚ ինքնասպան է եղել

Nov 08, 2017 Comments Off on Նախարարը‚ ում մեղարդել էին սեռական ոտնձգությունների մեջ‚ ինքնասպան է եղել

Ուելսի Աշխատանքի նախարար Կարլ Սարջենթը ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո‚ երբ 49-ամյա ամուսնացած‚ 2 երեխայի հայր Սարջենթի հանդեպ հետաքննություն է սկսվել կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների և ոչ հարիր վարք ցուցաբերելու մեղադրանքով:

Նախարարի ընտանիքը հրապարակային հայտարարություն է տարածել տեղի ունեցածի մասին. «Կարլը սիրված ամուսին‚ հայր և ընկեր է եղել: Նա ուղղակի ընտանիքի պատիվն է եղել‚ այն օղակը‚ որը կապում էր մեզ միմյանց հետ: Նա ընտանիքի սիրտն է եղել: Մենք շատ էինք սիրում նրան:»

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ, Միջազգային, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: