Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը կրկին ձերբակալվել է

Nov 08, 2017 Comments Off on Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը կրկին ձերբակալվել է

Մոսկվայի կենտրոնում կրկին կանգնեցրել են ավտոմեքենա, որի ղեկին է եղել վարորդական իրավունքներից զրկված սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Hue» տելեգրամյան ալիքին:

Այս անգամ դատարանը նրա համար տուգանք է սահմանել 15.000 (122 հազար դրամ) ռուբլու չափով` առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, իրավապահ համակարգում իր աղբյուրներին հղումով գրում է ՏԱՍՍ-ը: Մառա Բաղդասարյանին ձերբակալել են Կոմսոմոլսկի պողոտայում:

Հիշեցնենք, որ նա զրկված է վարորդական իրավունքներից:

Նախօրեին նրա փաստաբանը հայտնել էր, որ Մոսկվայի առողջապահության բժշկական հանձնաժողովը սկանդալային սթրիթռեյսերին փաստաթուղթ է հանձնել, ըստ որի նրան հակացուցված կամ արգելված չէ մեքենա վարելը:
«Նրան ուղեղի էնցեֆալոգրամմա են արել մեկ շաբաթ ամեն օր 6 ժամ շարունակ։ Ոչ մի էպիլեպսիա էլ չկա։ Այդ փաստաթղթերը մեզ մոտ են հայտնվել ավելի քան 1 շաբաթ առաջ, բայց ՃՈ աշխատակիցների համար դրանք ոչինչ չեն նշանակում, անտեսում են այդ փաստաթղթերը։ Թեպետ օրենքով նրանք պարտավոր են վերադարձնել նրա վարորդական իրավունքը։ Նրան ոչ ոք չի զրկել վարորդական իրավունքից, նրանց գործունեությունն ուղղակի կասեցրել են», ասել է փաստաբանը:
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: