Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառգրավեն արքայազնների՝ 800 մլրդ դոլարի ունեցվածք

Nov 08, 2017 Comments Off on Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառգրավեն արքայազնների՝ 800 մլրդ դոլարի ունեցվածք

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիտարկում են ձերբակալված արքայազններից և այլ ազդեցիկ պաշտոնյաներից ընդհանուր մոտ 800 մլրդ դոլար ակտիվներ առգրավել։ Ներկայում կալանքի տակ է մնում մոտ 60 մարդ, այդ թվում թագավորական ընտանիքից։

Ձերբակալվածների բանկային հաշիվները սառեցվել են։

Վերջերս այդ երկրում նախադեպը չունեցող ձերբակալությունների ալիք տեղի ունեցավ՝ ձերբակալվեցին 11 արքայազն, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը ժամեր առաջ այդ ձերբակալություններից: 

BBC-ի հաղորդմամբ, ազատազրկվածների մեջ է նաև միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը, ով բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Նա բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Կառույցը, ըստ տեղական լրատվամիջոցների, իրավասու է ձերբակալություններ իրականացնել և թույլ չտալ, որ կասկածյալները երկրից հեռանան, ինչն ըստ փորձագետների, էլ ավելի կամրապնդի թագաժառանգ Սելմանի դիրքերը: Երեկ աղմկահարույց ձերբակալություններից առաջ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխատեղումներ է իրականացրել ուժային կառույցներում` առանց պատճառները մանրամասնելու:

Ըստ Al Arabiya-ի՝ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև, որ վերսկսում է հետաքննությունը Ջիդայում 2009թ. տեղի ունեցած ջրհեղեղի և 2012թ. տարածված Mers կորոնավիրուսի (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ) գործերով:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: