Paradise Papers-ը հասել է Արքայազն Չարլզին. ինչ օֆշորներ են բացահայտվել

Nov 08, 2017 Comments Off on Paradise Papers-ը հասել է Արքայազն Չարլզին. ինչ օֆշորներ են բացահայտվել

Արքայազն Չարլզին պատկանող՝ Քորնուոլի դքսության իշխող ընկերությունը հարյուր հազար դոլարի ներդրում է արել օֆշորներում, գրում է The Guardian-ը:

Ընկերությունը գումարներ է ներդրել օֆշորային հիմնադրամներում և ընկերություններում, այդ թվում Բերմուդյան կղզիների բիզնես-կառուցվածքում, որը ղեկավարում է Չարլզի լավագույն ընկերներց մեկը, ում հետ նա ծանոթ է դեռևս Քեմբրիջում ուսանելու տարիներից։ Նա հանդիսանում է ձիերի սելեկցիոներ Հյու վան Կաթսեմը։ Այս ամենը պարզ է դարձել լրագրողների կողմից Paradise Papers անվանումով նյութերի ուսումնասիրությունից:

Արքայազն Չարլզի ներկայացուցիչները պարզաբանել են, որ արքայազնն անձամբ չի մասնակցել ներդրումների հետ կապված որոշումների ընդունմանը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: