Արմեն Կարապետյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար

Nov 08, 2017 Comments Off on Արմեն Կարապետյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի նշանակման հարցը: Որոշման մեջ ասվում է.  «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար»։ Հավելենք, որ նա այժմ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: