Ով է աջակցում Ռուզաննա Խաչատրյանին բիզնես ծրագրերում

Nov 09, 2017 Comments Off on Ով է աջակցում Ռուզաննա Խաչատրյանին բիզնես ծրագրերում

Մեկ ամիս առաջ արդեն տեղեկացրել ենք,որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի տիկնոջը՝ հանրահայտ Ռուզաննա Խաչատրյանին  տեսել են ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզ քաղաքում: Տիկին Ռուզաննան աննախադեպ բարձր տրամադրությամբ  շրջել է քաղաքի փողոցներով, մոլից մոլ գնացել, այցելել բրենդային խանութներ եւ թանկարժեք նվերներ գնել: Պարզվում է՝ տիկինը արդեն նախատոնական առեւտուր է անում: Նա հասցրել է անկեղծանալ անգամ ապագա պլանների մասին՝ հայտնելով ԱՄՆ-ում բժշկական կլինիկաներ  կառուցելու մտադրության մասին:

Մեր ունեցած տեղեկաություններով,այդ ծրագրերում նրան աջակցում են Րաֆֆի և Արմինե Հովհանիսյանները,ովքեր մեծ կապեր ունեն ԱՄՆ-ում:

Սա նշանակում է,որ չնայած այն հանգամանքին,որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ է իր գործունեության մեջ,փոխարենը և քաղաքական հայտարարություններ անելով և բիզնես ծարագրերով ակտիվ է տիկին Ռուզաննան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: