Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳՆ

Nov 08, 2017 Comments Off on Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԿԳՆ

ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման նոր թափ է ստանում  ԵՊՀ մասնաշենքերում շրջելուց հետո  նրանք վերդարձան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակ, եւ մի քանի ելույթներ ունեցան,այնուհետև  ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվեցին  դեպի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն,ովքեր պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

«Քանի որ երեկ Լեւոն Մկրտչյանը պետք է գար մեզ հետ հանդիպելու չեկավ, ուրեմն ավելի ճիշտ կլինի, որ հիմա մենք այցելենք նրան»,- հայտարարեցին ուսանողները: Նրանք երթով շարժվեցին ԿԳՆ:Նրանք ուզում են հանդիպել նախարարի հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: