Հայտնաբերեցին ծառերի սպանդ իրականացող 25-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 08, 2017 Comments Off on Հայտնաբերեցին ծառերի սպանդ իրականացող 25-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառերի սպանդ իրականացնողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Հ. Բ.-ն է։ Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, վանդալիզմ էր տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում «ուղեղները թափած» 2 հոգի էլեկտրական սղոցով ծառերի սպանդ էին իրականացրել Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում։ Ճիվաղները բնից կտրել էին մի քանի հաստաբուն ծառեր, իսկ երբ նրանց ասել էին, թե ինչու եք կտրում, պատասխանել էին, թե «սանիտարական էտում է»։ Ժամանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, սակայն տականքները իրենց սև գործն արդեն արած էին եղել ու դեպքի վայրում թողել էին էլեկտրական սղոցը։ Ծառերի սպանդի կասկածյալ հեղինակը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: