Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին միասին կլինեն

Nov 08, 2017 1 Comment

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը   նոյեմբերի երկրոդ կեսին համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում մեկնելու է ԱՄՆ:
Փոստանջյանը նոյեմբերի 26-ին  ԱՄՆ, Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի   քաղաքապետարանի և Լոս Աջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց  բողոքի հանրահավաք կանցկացնի ,որին կհաջորդի երթը՝համահայկական ընվզմանն ընդառաջ :
Հիշեցնենք՝ մինչ այս կուսակցությունն իրազեկման ակցիաներ էր անցկացնում Հայաստանի մարզերում: Փոստանջյանի խոսքով՝ համահայկական ընդվզումը տեղի է ունենալու մինչև տարեվերջ:

Չնայած այն բանին ,որ Փոստանջյանն արդեն վաղուց <<Ժառանգություն>> կուսակցության անդամ չէ,դուրս է եկել այդ կուսակցությունից և հիմնել «Երկիր ծիրանին»,այնուամենայնիվ  hayeli.am-ի ունեցած տեղեկություններով ԱՄՆ-ում նրան կաջակցի <<Ժառանգություն>> կուսակցության  նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գլխավոր Թողարկում, Մամուլ

Մեկ անդրադարձ “Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին միասին կլինեն” հրապարակմանը

  1. ՎԱնիկ Ալեքսանյան says:

    Որպես Ժառանգության վարչության քարտուղար պարզաբանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի Զարուհի Փոստանջյանի արկածախնդրությունների հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Երեւանում, նոյեմբերի երկրորդ կեսին ԱՄՆ-ում չի լինելու։