Միհրան Պողոսյան vs ՊԵԿ.Օդից կախված

Nov 08, 2017 Comments Off on Միհրան Պողոսյան vs ՊԵԿ.Օդից կախված

Ժողովուրդը գրում է.

Աժ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված։ Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։

Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել Է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը մեծ է եղել, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան։ Այս գործը նախագահող դատավորը Արման Թովմասյանն էր, սակայն ամիս­ներ անց իրավիճակ է փոխվում։ Օրաթերթը պարզեց, որ գործով ՝ նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավո­րը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դա­տարանի դատավոր։ Իսկ թե ով կքննի ՊԵԿ-ի եւ Աժ պատգամավորի միջեւ առաջացած քաշքշուկների գործը, մնում է օդից կախված։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: