Սրբություն է,այլ ոչ թե հյուրանոց

Nov 08, 2017 Comments Off on Սրբություն է,այլ ոչ թե հյուրանոց

Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե կարծիք կա, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է ու հյուրանոց է դառնալու, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն մարդը, որը նման հայտարարություն է անում, չգիտի՝ ինչ է գիտությունը, ինչ է Գիտությանների ակադեմիայի շենէը։ Գիտությունների ակադեմիայի շենքը գիտության տաճար է, եկեղեցի։ Ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»։

Նա զայրացած հավելեց. «Այս շենքը պետության կողմից հատուկ կառուցված է ԳԱԱ նախագահության համար, այս շենքի ներսում ամեն ինչ սրբություն է ՝ սկսած միջնադարից մինչեւ այսօրվա գիտության ակնառու ներկայացուցիչների դիմանկարներն են, դիմաքանդակները, անունները…

Այնպես որ, սա ոչ հյուրանոց կարող է լինել, ոչ էլ մեկ այլ բան։ Գաղափարն այն է, որ սա հոգեւոր կենտրոն է։ Այնպես որ, Ակադեմիայի շենէը ենթակա չի վաճառքի, այն ժողովուրդը, որը թույլ կտա, որ իր Գիտությանների ակադեմիայի շենքը վաճառվի, արժանի չէ տարրական հարգանքի»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: