Թուրք պաշտոնյաները օֆշորային սկանդալի կենտրոնում.ով ինչքան գումար ունի

Nov 08, 2017 Comments Off on Թուրք պաշտոնյաները օֆշորային սկանդալի կենտրոնում.ով ինչքան գումար ունի

«Օֆշորային ընկերություններում գումարներ ներդրած թուրք պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների հարցն  կտեղափոխենք երկրի խորհրդարան և կպահանջենք հատուկ հետաքննություն անցկացնել:Հիմա կուսակցական ընկերներս հետաքննություն անցկացնելու առաջարկ են ներկայացնելու խորհրդարան՝ պարզելու, թե օֆշորային գոտիներում ով որքան գումար և ընկերություն ունի: Հույս ունեմ, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմն իսկապես իր խոսքի տերը կլինի: Այդպիսով՝ մենք կբացահայտենք մեր տնտեսության պատմության ամենամութ էջը», – «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին  ՝ նման բացահայտումները հրապարակելու համար:

Հիշեցնենք, որ ըստ ICIJ-ի հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Օֆշորային սկանդալի կենտրոնում են ոչ միայն վարչապետի որդիները, այլ նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի եղբայրը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: