ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է

Nov 08, 2017 Comments Off on ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է

ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման շարունակվում է :

«Խնդրում եմ մի՛ տաքացեք, կոնֆլիկտների մի՛ գնացեք, սա այն տեղը չի, որտեղ մենք կոնֆլիկտի գնանք: Անվտանգության աշխատողները այնպես չի, որ մեր վատն են ուզում, իրենց հետ խնդիր չունենք»,-կոչ արեց ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը

«Մենք պետք է պատրաստ լինենք և չեզոքացնենք այն ռիսկերը, որոնք մեր դեմ կարող են օգտագործվել»,-ասաց նա:

«Երեկ պաշտպանության նախարարությունից մեզ զանգեցին ու ասացին՝ հանդիպում է նախատեսվում և բոլոր ԶԼՄ-ներին ուղարկվել է հաղորդագրություն, սակայն կան ԶԼՄ-ներ, որ հրավիրված չեն եղել: Այստեղ արդեն կա խնդիր, բայց ես չեմ ասում, որ մեզ մտադրված խաբել են, սակայն եթե ասում են բոլոր, ուրեմն բոլորը»,-ասաց նա և նշեց, որ ուղիղ եթեր ևս չէին ապահովել:

Տարկետման ինստիտուտի հետ կապված ոչ մի  ուսխորհուրդ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Նա նաև նշեց, որ ՊՆ-ի հանդիպմանը հրավիրված չեն եղել ապրիլյան պատերազմի մասնակիցները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: