Քաղաքապե­տարանի ճոխ ծախսերը

Nov 08, 2017 Comments Off on Քաղաքապե­տարանի ճոխ ծախսերը

«Ժողովուրդ»-ը գրում է.«Երևանի քաղաքապետարանը շա­րունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երևան» պանդոկում հոկտեմբերի 13- ին հյուրասիրություն է կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քա­ղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երևան» պանդոկից աղցաններ է գնել, 4 տաք կերակրատե­սակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ: Հոկտեմբե­րի 14-ին հյուրասիրություն է կազմա­կերպվել նույն «Լավաշ» ռեստորանա­յին համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակ, աղցան­ներ և այլն: Նույն օրը՝ երեկոյան, քա­ղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապե­տարանը քաղաքային բյուջեից ծախ­սել է 2 մլն դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: