Սև ամպեր՝«Հյուսիս-հարավի» գլխին

Nov 08, 2017 Comments Off on Սև ամպեր՝«Հյուսիս-հարավի» գլխին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի:Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վար­կեր չեն տա, եւ հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին:Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «ժամանակ»-ին հայտ­նեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության հա­մար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեեւ նախարարն ասում է, որ ներդրողներ կան, եւ նրանց հետ բանակցություններ են ընթա­նում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: