Սամվել Ալեքսանյանի ախորժակը հասավ կովերին

Nov 08, 2017 Comments Off on Սամվել Ալեքսանյանի ախորժակը հասավ կովերին

«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ: Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նորից 5-6 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից: Նույն մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում արտահանված 6900 գլուխ անասունից 6700-ը Իրաք է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ արտահանողը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: