Mitsubishi-ով բախվել է տրակտորի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Nov 08, 2017 Comments Off on Mitsubishi-ով բախվել է տրակտորի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Հայկազ Վարդանյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GM 226 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Հարությունյանի վարած Յումզ 64L մակնիշի 6372 SL համարանիշի տրակտորի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Հ. Վարդանյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: