Լուրջ խախտումներ են հայտնաբերվել

Nov 08, 2017 Comments Off on Լուրջ խախտումներ են հայտնաբերվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ԿՌՈՒ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ է հայտնաբերել:

Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում փորձել է իրավիճակը մեղմ ներկայացնել՝ նշելով, թե ստուգումները դեռ ընթացքի մեջ են. «Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային: Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի և վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ որակման մանդատը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: