Ռեկտորը հանձնարարել է ամթֆակի դեկանին գամել անարգանքի սյունին, մյուս 4-ին՝ ամոթանք տալ

Nov 08, 2017 Comments Off on Ռեկտորը հանձնարարել է ամթֆակի դեկանին գամել անարգանքի սյունին, մյուս 4-ին՝ ամոթանք տալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուսանողությունը դասադուլ էր անում։ Թեման «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ տարկետումը վերացնող դրույթն է։

Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին:

Ռեկտորը և պրոռեկտորը հանձնարարել են յուրային դեկաններին և ուսխորհրդի անդամներին՝ նիստի ընթացքում ամոթանք տալ այն 4 դեկաններին, ովքեր համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, իսկ մաթֆակի դեկանին՝ գամել անարգանքի սյունին, որը համարձակվել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշում ընդունել ընդդեմ նախագծի:

Ի դեպ, երեկ դասադուլի ժամանակ ԵՊՀ մասնաշենքերի բոլոր դռները փակ են եղել, ինչը կազմակերպել է պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանը՝ ԵՊՀ պահակների միջոցով, իսկ ինքը ծառերի ետևից հետևել է ակցիային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: