Լուրջ խախտումներ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում

Nov 08, 2017 Comments Off on Լուրջ խախտումներ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ԿՌՈՒ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ է հայտնաբերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեզ հետ զրույցում փորձել է իրավիճակը մեղմ ներկայացնել՝ նշելով, թե ստուգումները դեռ ընթացքի մեջ են. «Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային: Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի եւ վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ որակման մանդատը»:

Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: