«Վերեւներում» «ճշտվել» է, «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»

Nov 08, 2017 Comments Off on «Վերեւներում» «ճշտվել» է, «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»

Հրապարակ օրաթերթը գրում է.Պարզվում է` «վերեւներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո: Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։ Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը եւ կառավարության որոշակի հարկաբաժինները: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը: Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գեւորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: