Հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում

Nov 07, 2017 Comments Off on Հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում

Roshen հրուշակեղենի աշխարհահռչակ ապրանքանիշը լրագրողական հետաքննության արդյունքում հայտնվել է այն ընկերությունների ցանկում, որոնք, ըստ հրապարակման, օֆշորային սխեմաների միջոցով խուսափում են հարկերի լրիվ վճարումից: Հայտնում է Tass-ը:

Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Համաձայն հրապարակման, 2017 թվականի հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 1,21 մլրդ ուկրաինական գրիվեն հարկ, որից 95 տոկոսը` անմիջապես պետբյուջե, մնացածը` այն երկրների բյուջեներ, որտեղ կա իրենց ներկայացուցչությունը` Լեհաստան, Հունգարիա, Լիտվա, Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Բուլղարիա:

«Պանամական փաստաթղթի» գլխավոր օղակն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է, ով հրապարակման համաձայն, Բրիտանական Վիրգինյան կղզիներում ունի օֆշորային հաշիվներ, որոնց միջոցով մինիմալի է հասցրել իրեն պատկանող Roshen ընկերության հարկավճարները:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: