ԱՄՆ վարչակազմի որոշումները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

Nov 07, 2017 Comments Off on ԱՄՆ վարչակազմի որոշումները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ իրենք շարունակում են աջակցել պետությունների առաջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նա Վաշինգտոն վերջին այցի ժամանակ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ:

«ԱՄՆ-ում նոր վարչակազմը որոշումներ է կայացրել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը: Նաեւ որոշում էր կայացվել նոր համանախագահ նշանակելու մասին: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, կատարել լրացուցիչ աշխատանք»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: