Սաուդիան Արաբիայի կենտրոնական բանկը սառեցրել է հայկական արմատներով սաուդցի արքայազնի հաշիվները

Nov 07, 2017 Comments Off on Սաուդիան Արաբիայի կենտրոնական բանկը սառեցրել է հայկական արմատներով սաուդցի արքայազնի հաշիվները

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Սաուդիան Արաբիայի արքայազն ալ Վալիդ բին Թալալի կարողությունը նրա ձերբակալությունից հետո նվազել է, գրում է rusarminfo.ru-ն:

Հայկական ծագումով սաուդցի արքայազնի հիմնադրած Kingdom Holding Co ընկերության ակցիաների գինը նվազել է միջազգային բորսաներում: Պատճառն արքայազնի ձերբակալությունն է և նրա դեմ առաջադրված մեղադրանքները: Ձերբակալությունից հետո Սաուդիան Արաբիայի կենտրոնական բանկը սառեցրել է նրա բոլոր հաշիվները:

Ալ Վալիդը ամենահարուստ մարդկանցից է, նրա կարողությունը գնահատվում է 17.8 մլրդ դոլար։ Սակայն արքայազնի կալանքից հետո  նրա կապիտալը 1.3 մլրդ դոլարով պակասել է։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: