«Ես Ձեզ պաս եմ տալիս…». Էդուարդ Շարմազանովն՝ ընդդիմությանը

Nov 07, 2017 Comments Off on «Ես Ձեզ պաս եմ տալիս…». Էդուարդ Շարմազանովն՝ ընդդիմությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց, որ համոզված է` 2018թ. բյուջեն կայունացման բյուջե է, անհրաժեշտ է հրաժարվել «այսօր» և «հիմա» արտահայտություններից, նաև շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ մենք ոչ այնքան գումարի խնդիր ունենք, որքան եղած գումարն արդյունավետ ծախսելու, այսինքն` հարկատուների գումարները պետք է արդյունավետ ծախսել:

Այնուհետև Է.Շարմազանովը դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Հիմա էս ժողովուրդը 10% վատ է ապրելո՞ւ: Պետք է պատասխան տալ, ընդդիմությունը թերթերով հրապարակել է, ես իշխանությունից պատասխան դեռ չեմ լսել: Ես Ձեզ պաս եմ տալիս, որ Դուք պատասխան տաք, տեսնենք ինքնագո՞լ ենք անում, թե՞…»:

Վ.Արամյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք, որ հանրությանն ազդակներ տանք, թե ի՞նչ ենք անում և ո՞ւր ենք գնում: Հաջորդ տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 3960 դոլարի, որը մոտ 300 դոլարով  ավելի շատ է, քան այս տարի: Ակնկալում ենք, որ2018թ.-ին, բացի ՀՆԱ-ից, կավելանան նաև տրանսֆերները` մոտ 8%, որ մեր տնտեսության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեն: Ասել, որ մեր կյանքը գնալով վատանալու է, ես չեմ կիսում այդ կարծիքը»,- նշեց Արամյանը` նշելով, որ տնտեսական աճը կբերի աշխատավարձերի աճի, և մարդկանց կենսամակարդակը կբարձրանա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: