Նույնիսկ կարող են քեզ հայհոյել. Լեռնիկ Ալեքսանյան

Nov 07, 2017 Comments Off on Նույնիսկ կարող են քեզ հայհոյել. Լեռնիկ Ալեքսանյան

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ ժողովրդին մոտ գտնվող քաղաքական ուժերն ունեն ասելիք, և ընտրություններին նրանց հաղթելու շանսերն ավելի մեծ են։ «Ես այն կարծիքին եմ, որ այն կուսակցությունը, որն իջնում է ներքև, մարդկանց հետ շփվում է, ավելի մեծ շանսեր ունի։ Նույնիսկ կարող են քեզ հայհոյել, բայց երբ մարդուն բան ես բացատրում, հասկանում է, աշխատում ես ժողովրդի հետ, արդյունքը կա։ Այն, որ ՏԻՄ ընտրություններում պայքար չի ծավալվում քաղաքական ուժերի մեջ, ես միայն դրա հետ եմ կապում: Վերջերս «Ելք» դաշինքն իջավ, շփվեց մարդկանց հետ, պայքար գնաց, ունեցավ գյուղապետեր։ Իսկ այս ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը նույնիսկ թեկնածու չէին առաջարկում։ Իսկ ո՞վ է ասել, որ թեկնածուն առաջարկում են միայն ընտրվելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ ընտրությունները, նախընտրական քարոզարշավը ոչ միայն ընտրվելու համար է, այլ նաև քաղաքական հայացքները, համոզմունքները մարդկանց հասցնելու, համոզելու համար է»,- Հայելի ակումբում ասաց նա:

Ալեքսանյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում իրենց հետևից տանել այն մարդկանց, որոնք իշխանություններից դժգոհ են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: