40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել. Անդրիաս Ղուկասյան

Nov 07, 2017 Comments Off on 40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել. Անդրիաս Ղուկասյան

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատի ընթացքում Անդրաս Ղուկասյանը պնդեց, որ   նախաքննության ընթացքում  40 վկաներն էլ սուտ ցուցմունք են տվել իր դեմ:

«Նրանցից 33-ը ոստիկաններ են, 7-ը  ոստիկանության հետ ուղղակի կամ առերևույթ կապ ունեցող անձ:  Գեղամ Սահակյանի գործակալ լինելու հանգամանքը նույնպես կարեւոր է, որովհետեւ երեւում է, որ կապ ունի ոստիկանության հետ»,- հայտարարեց նա:

Անդրիաս Ղուկասյանը միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։  Մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավոր Վարդան Գրիգորյանը  մերժեց միջնորդությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: