Զինկոմիսարիատն արձագանքեց

Nov 07, 2017 Comments Off on Զինկոմիսարիատն արձագանքեց

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:

Այս կապակցությամբ Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը: Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը: Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա:

Scan_1Scan_2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: