Խոշոր ու ողբերգական ավտովթար Դիլիջանի 1-ին ոլորանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Nov 07, 2017 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Դիլիջանի 1-ին ոլորանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 1-ին ոլորանում, բախվել են Opel մակնիշի 34 ԼT 667 համարանիշի և MAN մակնիշի K 387 YT 163 համարանիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի քաղաքացիների, Դիլիջանի ոստիկանների, Ճանապարհային ոստիկանների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել Opel-ի միջից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 62-ամյա Վլադիմիր Հարությունյան է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: