1․8 տոկոս բյուջետային հատկացումը ծաղր է. Արարատ Միրզոյան

Nov 07, 2017 Comments Off on 1․8 տոկոս բյուջետային հատկացումը ծաղր է. Արարատ Միրզոյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ հայտարարեց, որ երբ մեր պետության մեջ առաջնահերթությունը տրվում է բանակին եւ ոստիկանությանը, սա խոսում է այն մասին, թե ինչպիսի հասարակություն են  ուզում կառուցել իշխանությունները։

«Երբ փող կա նոր ջրցան մեքենաների, մահակների, էլեկտրահարող սարքերի, բայց չկա կրթության համար, ապա այսպիսի հասարակությունը դառնում է  հլու հնազանդ շարքային մարդկանց բազմություն։ Այս պարագայում մենք չենք ասում բյուջեից 70 տոկոս հատկացրեք կրթությանը, այլ գոնե 3-4 տոկոսը։ Իսկ 1․8 տոկոս բյուջետային հատկացումը ծաղր է։ Եթե թվարկենք այն պետությունները, որոնք կրթությանը հատկացնում են մոտավորապես 1․8 տոկոս եւ պատկերացնենք, որ մի քանի տարի հետո հայտնվելու ենք այդ պետությունների հետ մի շարքում, կստանանք բացարձակապես ամոթալի պատկեր»,-նշեց նա։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: