Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները

Nov 07, 2017 Comments Off on Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները

Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դուք գիտեք, որ դա պետական ընկերություն չէ, այլ մասնավոր։ Այդ պատճառով այս դեպքում մենք, իրոք, տեսել ենք լրատվամիջոցների հրապարակումները, բայց մենք չգիտենք մանրամասները»,– ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ–ում հրապարակել էին Appleby իրավաբանական ընկերության փաստաթղթերի արխիվը։ «Դրախտային դոսյե» (Paradise Papers) անվանումը ստացած նյութերում հիշատակվում են ավելի քան 120 համաշխարհային առաջնորդների անունները։ Նրանց թվում է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, որը կապ ունի գազի վերամշակմամբ զբաղվող նավթաքիմիական  «Սիբուր» ռուսական ընկերության հետ համագործակցող Navigator Holdings ընկերության հետ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: