Հայտնի է Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացն սկսելու օրը

Nov 07, 2017 Comments Off on Հայտնի է Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացն սկսելու օրը

Հայտնի է դերասան Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործընթացն սկսելու օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ջիգարխանյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել: Հաշտարար դատական №202 տեղամասը հայցով քննարկում կանցկացնի նոյեմբերի 9-ին»,- հայտնել է Մոսկվայի Կունցեւսկի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: