Կառուցում ենք քոսոտ հյուրանոց․ Սերգեյ Բագրատյանը՝ ԳԱԱ շենքի մասին

Nov 07, 2017 Comments Off on Կառուցում ենք քոսոտ հյուրանոց․ Սերգեյ Բագրատյանը՝ ԳԱԱ շենքի մասին

«Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե իշխանությունների դիրքորոշումն է չկարեւորել կրթությունը:

«Եթե այս կերպ շարունակվի երկրում բարդ իրավիճակ կստեղծվի, իսկ մեր կրթությունը միջազգային մակարդակում կդառնա անմրցունակ։ Սակայն կա կարեւոր խնդիր՝ հասկանալ, թե ուր ենք ուզում գնալ։ Եթե ուզում ենք, որ մեր ուսանողները սովորեն Քեմբրիջում, Օքսֆորդում, Հարվարդում եւ այլ հեղինակավոր համալսարաններում, իհարկե, այս բյուջեն քիչ է, սակայն եթե նայում ենք այն անորակ կրթությանը, որ ունենք հիմա, գուցեեւ ավելցուկ էլ տա եղած հատկացումը։

Խոսում ենք կրթության մասին, բայց ունենք մի իրավիճակ, երբ  խոսակցություններ են պտտվում ԳԱԱ շենքը հյուրանոցի վերածելու մասին։ Այսինքն, ինչ է ստացվում՝ չհաջողեցինք գիտության ոլորտում եւ քոսոտ գիտությունից կառուցում ենք  քոսոտ հյուրանոց»,-նշեց նա։

Բագրատյանն ընդգծեց նաեւ, որ փաստացի կրթության ոլորտն ունի 1․3 տրիլիոն դրամի բյուջե, որը իրականում խղճուկ բյուջե է, եւ այս պարագայում պետք է քննարկել ինչի հաշվին պետք է ավելացնել կրթության ֆինանսավորումը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: