Այնտեղ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո.Մանե Թանդիլյան

Nov 07, 2017 Comments Off on Այնտեղ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո.Մանե Թանդիլյան

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով ԽՎ-ում կատարած աշխատանքները:

Եվրանեսթ ԽՎ-ի նիստի ժամանակ ընդունվել է չորս զեկույց, որ վերաբերվեն են էներգետիկ, տնտեսական ոլորտներին, երիտասարդների հիմնախնդիրներին, քաղաքականությանն ու մամուլի ազատությանը: Ընդունվել է նաեւ երեք հրատապ բանաձեւ, որից մեկը ներկայացված է եղել հայկական պատվիրակության կողմից եւ վերաբերվում է ավտոմատացված եւ ռոբոտացված համակարգերով զենքի արտադրությանը  եւ օգտագործմանը:

«Նմանատիպ հարթակները հնարավորություն են ընձեռում պայքարել ադրբեջանցիների կողմից տարվող հակահայկական քարոզչության դեմ:Մենք ցույց տվեցինք, որ եթե ստորագրվի համաձայնագիրը, ապա դրույթների կատարումը Հայաստանում պետք է ունենան առանձնահատուկ ուշադրություն: Ադրբեջանական կողմը շատ ակտիվ էր աշխատում եւ նման հարթակում նրանց թողնելն ազատության մեջ մեծապես վտանգելու է Հայաստանի Հանրապետությանը: Զրույցներից պարզ էր դառնում, որ այնտեղ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո եւ ես գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները մասնակցեն նման միջազգային հարթակներում տեղի ունեցող միջոցառումների՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու համար»,- նշեց պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: