«Փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը». Արմեն Աշոտյան

Nov 07, 2017 Comments Off on «Փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը». Արմեն Աշոտյան

Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը   բանաձևի  ներկայացնելու հայկական պատվիրակության նախաձեռնությանը միացել են նաև պատգամավորներ Վրաստանից և Մոլդովայից:

Հիշեցնենք,որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը:

«Տեքստը փոխելու որևէ առաջարկություն որևէ պատվիրակություն չի ներկայացրել, և այն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել է հայկական պատվիրակությունը:Ընդունված տեքստը եվրոպական ոճ ու բովանդակություն ունի:  Փաստաթղթերը չեն կանխում պատերազմը։ Երբեմն լրագրողները հարցնում են, թե գնացիք, ուղերձներ, բանաձևեր ընդունեցիք, բայց մեկ է՝ Ադրբեջանը կրակում է։ Այո՛, փաստաթղթերը չեն կանխում պատերազմը, փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը։ Փաստաթղթերը ստեղծում են քաղաքական կամք այս կամ այն երկրի համար, քաղաքական միջավայր, փաստաթղթերը հետո օգնում են պատժել մեղավորներին։ Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնարդյունքը »,- նշեց Աշոտյանը:

Նա նկատեց, որ տարբեր միջազգային կառույցներում ընդունվում են բանաձևեր, սակայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են կրակոցներ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ դրանք դիվանագիտությամբ կանխվող երևույթ չեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքի պատճառով.«Մենք պետք է պայքարենք ու ստեղծենք ճիշտ քաղաքական միջավայր արցախյան հիմնախնդրի շուրջ, այդ թվում՝ եվրոպական քաղաքական առաջատար գործիչների մոտ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է վերագնահատել առավելությունը խորհրդարանական համագործակցության եվրոպական կառույցների հետ:

«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը, իսկ այդ համաձայնագրով խորհրդարանական նոր ձեւաչափ է ենթադրվում: Եվրոպական խորհրդարանի հետ մեր խորհրդարանի աշխատանքները պետք է նոր որակ ստանան: Եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են եւ Հայաստանի քաղաքական ու պետական շահերի համար հատկանշական է եվրոպական ինստիտուտների դերը: ԵԽԽՎ-ի կոռուպցիոն սկանդալները բացահայտվելուց հետո տեսանելի են նաեւ ադրբեջանական անառողջ լոբբիզմի դրսեւորումները եվրոպական այլ երկրներում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: