«Մենք չենք ձգտում ուժ կիրառել Փենյանի դեմ». Թրամփ

Nov 07, 2017 Comments Off on «Մենք չենք ձգտում ուժ կիրառել Փենյանի դեմ». Թրամփ

Վաշինգտոնը չի ձգտում ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը լուծել ուժի կիրառմամբ: Չնայած այն բանին, որ Փենյանի հրթիռամիջուկային փորձարկումները լուրջ սպառնալիք են ներկայացնում ամբողջ աշխարհի համար, Վաշինգտոնը «չի ձգտում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»: Հարցի դիվանագիտական լուծումն ավելի նախընտրելի կլիներ»,-  հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանդես գալով Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Մուն Չժե Ինն ընդգծել է, որ այժմ ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշման ու պատժամիջոցների վրա, դրանով իսկ նրան ստիպելու բանակցություններ սկսել միջուկային սպառազինություններից հրաժարվելու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: