2016-ին Թուրքիայի նախագահական պալատի սպասարկման վրա դրա կառուցման չափ գումար է ծախսվել

Nov 07, 2017 Comments Off on 2016-ին Թուրքիայի նախագահական պալատի սպասարկման վրա դրա կառուցման չափ գումար է ծախսվել

Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում նախագահական պալատի 2016 թվականի ծախսերի հաշվետվության մասին քննարկումների ժամանակ  Թուրքիայի նախագահական պալատի՝ «Աք Սարայի» (Սպիտակ պալատ) ծախսերի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ 2016 թվականին պետական բյուջեյից նախագահական պալատի համար նախատեսված 434.000.096 լիրա (111.639.543 դոլար) հատկացումից բացի ֆինանսների նախարարությունից տարվա ընթացքում լրացուցիչ փոխանցվել է 915.415.000 լիրա (235.475.783 դոլար):

Նախագահական պալատին փոխանցված ընդհանուր 1 մլրդ 349 մլն 496 հզ լիրայից 4.3 մլնը փոխանցվել է արտգործնախարարությանը, մնացած 1 մլր 345 մլն 100 հզ լիրան (346 մլն դոլար) ամբողջությամբ օգտագործվել է 2016-ի ծախսերի համար: Այսպիսով «Աք Սարայի» 1 տարվա ծախսերը մոտեցել են դրա կառուցման համար պետական բյուջեյից ծախսված 1 մլրդ 370 մլն լիրային(352 մլն դոլար) :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: