«Մի գործարար , որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»

Nov 07, 2017 Comments Off on «Մի գործարար , որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»

ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում , խոսելով ՏԻՄ ընտրություններից ասաց .«Գյուղում, համայնքում այլ կարգով են լրիվ գնում ընտրության, գյուղացու մարդուն ոչ ոք չի կարող թույլ չտալ: Գյուղապետին հակադիր մասա միշտ կա, ուղղակի քաղաքական հենակետ չունեն»:

« Եթե իշխանությունը հարցը դնի այնպես, որ գյուղացին գյուղապետ ընտրելով պատասխանատվություն վերցնի նաև իր վաղվա օրվա նկատմամբ, ապա ընտրությունն այլ կլինի:  Իսկ ինչ իշխանություն ունես, ընդդիմությունն էլ դրա հայելին է»,-ասաց Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

«Նաև հակառակն է ճիշտ:Այսօր եթե ընդդիմության ղեկավարները գնում են ընտրության՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար…իսկ իշխանությունը գոնե գործ է անում»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա ցավով արձանագրեց, որ իշխանության թերությունների համար մեղավոր է նաև ընդդիմությունը:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նկատեց, որ այսօր ընդդիմությանը Հայաստանում աջացող չկա:«2008 թ-ին մի գործարար կար, որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»,-նշեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: