«Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել». Թուրքիայի վարչապետի արձագանքը

Nov 07, 2017 Comments Off on «Կարող են որդիներիս դեմ հետաքննություն սկսել». Թուրքիայի վարչապետի արձագանքը

Թուրքական Diken պարբերականը հայտնում է,որ  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի   կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին:

«Իմ  որդիների նկատմամբ կարող են հետաքննություն սկսել, սակայն նրանց արարքներում որևէ քրեորեն դատապարտելի քայլ չի եղել:Երբ սկսում էի քաղաքականությամբ զբաղվել, երեխաներիս խորհուրդ տվեցի պետության հետ երբեք որևէ գործարքի մեջ չմտնել, չմոտենալ դրան: Ծովագնացությունը մի գործ է, որն ընդունված է աշխարհի բոլոր կողմերում: Այստեղ որևէ գաղտնի կողմ չկա:Նմանօրինակ խոսակցություններ տարածվել էին նաև 2014 թվականի ընտրությունների ժամանակ:  Ես անձեռնմխելիություն ունեմ, սակայն երեխաներս չունեն: Նրանք նկատմամբ կարող են ցանկացած տեսակի հետաքննություն սկսել »,- հայտարարել է Յըլդըրըմը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: