Սկանդալ.Փարիզում ընդունվեց հակահայ զեկույցը

Nov 07, 2015 Comments Off on Սկանդալ.Փարիզում ընդունվեց հակահայ զեկույցը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով մի փաստաթղթի ընդունումը ,որն անվանվում է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» : Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած   խիստ հակահայ զեկույցը:

«Հայ պատգամավորները, հաշվի չառնելով իրերի իսկական դրությունը, ելույթ ունեցան, առաջարկելով փոխել զեկույցը եւ այլեւս երբեք չվերադառնալ այս թեմային: Նրանց այդ առաջարկությունը քվեարկության դրվեց եւ 14 «կողմ», 24 «դեմ» ձայներով չընդունվեց:Ադրբեջանն առաջարկել է մի քանի ուղղումներ անել փաստաթղթում»,-գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զեկույցի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ» պարբերությունը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները դեռ ազատագրված չեն» պարբերությամբ:

Երկրորդ ուղղումը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը: Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «… Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»:

երրորդ ուղղումը, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է դատապարտել այն, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի հեղինակի հետ: Մասնավորապես, հայկական կողմի համագործակցությանը վերաբերող հատվածում, որտեղ Ուոլթերը նշած է եղել, թե ափսոսում են, որ հայկական կողմը չի համագործակցել զեկույցի հեղինակի հետ, փոխվել է այսպես. «վճռականորեն դատապարտում ենք, որ…»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: