Հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը ձերբակալվել է

Nov 07, 2017 Comments Off on Հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը ձերբակալվել է

Ադրբեջանում «Հայկական լրտեսների ցանցը» «բացահայտվելուց» հետո, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են, որ այդ գործով կալանավորվածների խոշտանգումները և սպանությունները իրականացվում են մարտական ուղիով անցած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների, կամ այսպես կոչված «շահիդների» հարազատների կողմից։
Ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ այդ գործով մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու համար
կալանավորվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը

։ Զինծառայողի տվյալները դեռ հայտնի չեն ։ Հայտնի միայն, որ նա ունի 26 տարվա զինվորական ծառայության ստաժ և որ փետրվարին Ակնայի ուղղությամբ մասնակցել է ձախողված դիվերսիոն գործողություններին։

Նյութի աղբյուրը՝ Арцах Армения-ի FB էջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: