Ոստիկանը կնոջ ապտակին պատասխանել է դեմքին հասցված հարվածով/տեսանյութ/

Nov 07, 2017 Comments Off on Ոստիկանը կնոջ ապտակին պատասխանել է դեմքին հասցված հարվածով/տեսանյութ/

The Independent-ը հայտնում է,որ  Մայամիում ոստիկանության սպան ամերիկյան ֆուտբոլի մրցախաղի ժամանակ հարվածել է կին երկրպագուի դեմքին, երբ նրան երեք այլ իրավապահների հետ միասին դուրս էր տանում տրիբունայից:   Ոստիկանը դեմքին հասցված հարվածով պատասխանել է ենթադրաբար ոչ սթափ վիճակում գտնվող կին երկրպագուի կողմից ստացած ապտակին: Դատելով ըստ ամենայնի՝ աղջիկը կորցրել էր գիտակցությունը:

Կին երկրպագուն մարզադաշտում վիճում էր այլ հանդիսատեսների հետ եւ բարձրաձայն հայհոյում էր: Մրցախաղից հետո նրան հասարակական կարգը խախտելու մեղադրանքներ են առաջադրվել:

Տեսահոլովակի շուրջ կարծիքներ են հայտնել տասնյակ հազարավոր մարդիկ: Շատերը ոստիկանին մեղադրել են լիազորությունները վերազանցելու մեջ եւ պահանջել են նրան հեռացնել աշխատանքից: Ոմանք էլ դեմքին հասցված հարվածը «բնական» հակազդում են համարել աղջկա գործողություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: