Ջիգարխանյանը կնոջը պահելու միջոց չի ունեցել

Nov 07, 2017 Comments Off on Ջիգարխանյանը կնոջը պահելու միջոց չի ունեցել

Արմեն Ջիգարխանյանը միջոցներ չի ունեցել կնոջը պահելու համար :Այն բանից հետո, երբ Ջիգարխանյանն ամուսնալուծվել է նախկին կնոջից՝ Տատյանա Վլասովայից, նրա դրությունը դարձել է ոչ նախանձելի,ասել է կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը։

Վիտալինայի հետ նա ամուսնացած է արդեն 1.5 տարի, սակայն այդ ընթացքում նա չի ստացել աշխատանքի վերաբերյալ խոշոր առաջարկներ։ Այդ իսկ պատճառով հիմք չկա հաստատելու, որ դերասանն ամուր կարողություն ունի։ Ջիգարխանյանի եկամուտը թատրոնում շատ մեծ չի եղել, նրա կինն ավելի շատ է վարձրատրվել։ Մազուրն ընդգծել է, որ Վիտալինայի հայրը վերջերս հաջող բիզնեսով է զբաղվել, հենց հոր գումարներով է նա կարողացել անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերել։ Ջիգարխանյանը նրան չի նվիրել ո՛չ ավտոմեքենա, ո՛չ բնակարան։

Դերասանի ստացած աշխատավարձը ծախսվել է նրա առողջության պահպանման վրա, հայտնել է Էլինա Մազուրը՝ նշելով, որ Ջիգարխանյանը ոչ մի իրավունք չունի Վիտալինայի բնակարանի նկատմամբ։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: